Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հորիզոն-2020». ինչպես վերամիավորել Հայաստանը ԵՄ-ին  (տեսանյութ)

Քաղաքականություն
horizon

Նոյեմբերի 12-ից ուժի մեջ է մտել  ԵՄ՝ «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը: Այսօր Երևանում Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպմանը՝ նվիրված հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերին, քննարկվեցին  «Հորիզոն-2020»-ին Հայաստանի անդամակցության հարցերը: Հանդիպման հյուրերը՝ Հարևանության քաղաքականության և ընդլայման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, հետազոտության, գիտության եւ նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը եւ Սլովակիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի գիտության ոլորտի պատասխանատուները, շուրջ երկու ժամ շարունակ փակ քննարկում ունեցան, որից հետո լրագրողներին ներկայացրին քննարկման արդյունքները: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ «Հորիզոն-2020»-ը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջեւ՝  մեր երկրի գիտակրթական համակարգը եվրոպական կառույցներում ինտեգրելու համատեքստում: Հարևանության քաղաքականության և ընդլայման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի խոսքով՝ «Հորիզոն 2020»-ին Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության երկրները ԵՄ-ին սերտորեն վերամիավորելու ջանքերի շարունակությունն է. «Պետք է օգտվենք գիտահետազոտական եւ նորարարության ներուժից, որն արդեն կա եւ անենք ավելին: Այս ծրագիրը նախատեսված է նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ, քանի որ գիտությունը սահմաններ չունի»: Հետազոտության, գիտության եւ նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը ոգևորված է՝ լինելով Հայաստանում. «Ես ինքս փոքր երկրից եմ՝ Պորտուգալիայից: Իմ երկրի եւ ձեր երկրի միջեւ մի մարդ կա կանգնած, որը շատ բան է արել երկու երկրների համար: Նա Գալուստ Գյուլբենկյանն է, ուստի լինել նրա Հայրենիքում, ինձ համար շատ հուզիչ է»: Անդրադառնալով «Հորիզոն 2020»-ի վերաբերյալ փակ հանդիպմանը, ԵՄ հանձնակատարն ասաց. «Մենք մի սքանչելի հանդիպում ունեցանք՝ քննարկելով այն ամենը, ինչին հավատում ենք, իսկ մենք հավատում ենք բաց գիտությանը, բաց հաղորդակցությանը: Մենք ձեր կարքին ունենք այնքան, որքան դուք մեր կարիքը»: