Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի է ենթարկվել շտապբուժօգնության կայանի ավտոմեքենան (տեսանյութ)

Մարզեր
1479288410_vtar

Նոյեմբերի 15-ին ժամը 20:40-ի սահմաններում Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 3/1 հասցեի մոտ, «Մոր և մանկան» Ավստրիական հիվանդանոցի դիմաց բախվել են Գյումրու Շտապբուժօգնության կայանի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և Մայիսյան գյուղի բնակիչ 25-ամյա Արթուր Սարուխանյանի վարած «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Վոլկսվագեն Վենտոն» հարվածել է ծառին: Ինչպես ճշտեցինք Գյումրու ՇԲՕԿ տնօրեն Ռոբերտ Թորոսյանից, շտապբուժօգնության մեքենան վարել է իրենց աշխատակից Աբրամ Մինասյանը, որն այդ պահին դուրս է եկել հիվանդանոցի տարածքից: Բարեբախտաբար ավտովթարի հետևանքով տուժածներ չկան: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում