Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխվել է Էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը

Պաշտոնական
unnamed-24

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհրդին են ներկայացվել 2009-ից 2016 թվականների ընթացքում Տեսչական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ընթացիկ միջոցառումերը: Այնուհետև խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին հարցին, ինչպես նաև տեսչության գործառույթների վերաբաշխմանը: Օրակարգային հաջորդ հարցով փոփոխություն է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունում՝ կապված նախարարության անվանափոխության հետ: