A
A
«Սասնա ծռեր» խմբի անդամին սպանության մեղադրանք է առաջադրվել
«Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորված Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքներին ավելացել է նաեւ մեկը: Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաեւ ոստիկանի սպանության մեջ: Ինչպես «Ա1+»-ին հետ զրույցում նշեց պաշտպան Հայկ Ալումյանը, Սմբատ Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իր պաշտպանյալին նման մեղադրանք առաջադրելը Հայկ Ալումյանն առայժմ չցանկացավ մեկնաբանել: Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաեւ պատանդ վերցնելու, ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու եւ փոխադրելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու հոդվածներով: