Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամյանցի առանձնատունը՝ հուշարձանների ցանկում (տեսանյութ)

Հասարակություն
axtala

Վարչապետն այսօր արձագանքեց մի խումբ մտավորականների նամակին: Նրանք դիմել էին կառավարության ղեկավարին՝ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի մասին տեղեկացնելով: «Առանձնատունն ընդգրկվել է մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետեւանքով հայտնվել է անմխիթար վիճակում»,- նշեց նա ու հանձնարարեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը եւ առաջարկություններ ներկայացնել: «Շինությունը  իրականում  կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի տեղ եւ կարծում եմ, այստեղ մենք, անպայման, մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,- հավելեց վարչապետը: