Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողագործների պարտքը գործարարները դեռեւս ամբողջությամբ չեն մարել

Տնտեսություն
xaxox

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ  համայնքների խաղողագործներին: Հանդիպմանը ներկա էին  ՀՀգյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործներիմիություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:  Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել  2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններիկատարման հարցը: Հանդիպման ընթացքում խաղողագործներին ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն  «Վինար» ՍՊԸ-ի և «Արմա Ալկո»-ի միջև  կոնյակի սպիրտի վաճառքի  իրականացման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վստահեցրել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում, և ամենաուշը միչև տարեվերջ մարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները: «Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը մարվեն առավելագույնս սեղմ ժամկետում, և  նախարարությունը պատրաստ է իր իրավասության սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործընթացն առավել արագ ընթանա»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ  «Վեդի Ալկո»  ընկերությունը սպիրտի վաճառքի դիմաց ստացել է գումարի մի մասը՝ 54 մլն դրամը,   և այսօրվանից սկսել է   խաղողագործների պարտքերի մարման գործընթացը: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ և ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվությունտրամադրել համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով: Նախարարը հորդորել է գյուղացիներին ցանկացած հարցի և դժգոհության դեպքում դիմել նախարարություն` վստահեցնելով, որ պատրաստակամ են ձեռնարկել բոլոր միջոցները խնդիրներին լուծում տալու համար:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին