Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծուռ» Հ. Հարությունյանին է այցելել ՀՀ գլխավոր վնասվածքաբանը

Քաղաքականություն
hovhannes-harutyunyan

Ինչպես հայտնի է երեկ՝ Նոյեմբերի 7-ին  ՀՀ առողջապահության նախարարություն էին այցելել «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամներ Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը և Թամարա Հարությունյանը` լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող հրազենային վնասվածք ստացած Հովհաննես Հարությունյանի առողջության վերաբերյալ: Հանդիպումից անմիջապես հետո Հ. Հարությունյանին էր այցելել ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը, իրականացրել անհրաժեշտ խորհրդատվություն: Այսօր արդեն իրականացվել է գործիքային հետազոտությունը: Առաջիկայում կկայանա կոնսիլիում` ՀՀ առաջատար մասնագետների մասնակցությամբ, կներառվի նաև «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի քաղաքացիական նախաձեռնություն-պահանջ» կազմակերպության անդամների կողմից առաջադրված բժիշկ- մասնագետը: Արդյունքում` կորոշվեն բուժման հետագա մոտեցումներն ու ընթացքը: ՀՀ ԱՆ