Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանեկան հավաքականը մտավ Եվրոպայի էլիտա

Սպորտ
sport-1

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2017թ առաջնության էլիտ խմբում: Մեր պատանի ֆուտբոլիստները Իսրայելում կայացած որակավորման մրցաշարի վերջին խաղում 3:2 հաշվով առավելության հասան Իսլանդիայի իրենց հասակակիցների նկատմամբ: Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակելով 4 միավոր, ընտրական 12-րդ խմբում գրավեց 3-րդ տեղը: Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց էլիտ փուլի վերջին ուղեգիրը, քանի որ երրորդ տեղերը գրաված թիմերի մեջ զբաղեցրեց 4-րդ անցումային հորիզոնականը՝ գոլերով առաջ անցնելով Մակեդոնիայի պատանեկան ընտրանուց: