Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը: Վերջին 13-րդ տուրում մրցաշարի առաջատար Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Քալաշյանի հետ եւ վաստակեց 9,5 միավոր: Հաղթանակի դեպքում նրան կարող էր հասնել Տիգրան Հարությունյանը, սակայն վերջինս նույնպես խաղաղ դաշն կնքեց եւ բավարարվեց 9 միավորով: Երրորդ տեղը բաժանող երկու շախմատիստներից ավելի հաջողակ գտնվեց Մանուել Պետրոսյանը, որը հաղթեց Կարեն Հովհաննիսյանին եւ վաստակեց 8,5 միավոր: Իսկ ահա նրա գլխավոր մրցակիցը՝ Արման Միքայելյանը, պարտվեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանին եւ նահանջեց 5-րդ հորիզոնական: Չորրորդ տեղը զբաղեցրեց հենց ղարաբաղցի շախմատիստը, որը ընդամենը կես միավորով ետ մնաց ցանկալի 3-րդ տեղից: Այդպիսով, 2017 թվականի Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի երեք ուղեգրերը նվաճեցին միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Մանուել Պետրոսյանը: 2016թ Հայաստանի շախմատի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակ 1. Մարտիրոսյան Հայկ ՝9,5 2. Հարությունյան Տիգրան՝ 9 3. Պետրոսյան Մանուել՝ 8,5 4. Հայրապետյան Հովիկ՝ 8 5. Միքայելյան Արման՝ 7,5 6. Հակոբյան Արամ՝ 7 7. Եզիազարյան Արմենակ՝ 6,5 8. Շահինյան Դավիթ՝ 6,5 9. Բակունց Ռաֆայել՝ 6,5 10. Քալաշյան Դավիթ՝ 6,5 11. Բաբուջյան Լեւոն՝ 5 12. Թորոսյան Նորայր՝ 5 13. Սարգսյան Շանթ՝ 4 14. Հովհաննիսյան Կարեն՝ 1,5