Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք մեքենա է բախվել. կա մեկ զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Նոյեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել 1982 թ. ծնված Գառնիկ Կ.-ի վարած «Օպել», 1981 թ. ծնված Միքայել Մ.-ի վարած «Մերսեդես-Բենց» և 1991 թ. ծնված Մինաս Հ.-ի վարած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գառնիկ Կ.-ն և ուղևորներ՝ 1990 թ. ծնված Մարինե Կարապետյանը, 2013 թ. ծնված Արսեն Կ.-ն, 1996 թ. ծնված Բորիս Կ.-ն, Միքայել Մ.-ն և ուղևոր Արամայիս Բ.-ն, Մինաս Հ.-ի ուղևոր Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մարինե Կարապետյանը գիտակցության չգալով՝ նոյեմբերի 4-ին, ժամը 9-ին մահացել է: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: ՀՀ ոստիկանություն