Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Ժիրայր Սեֆիլյանը վրդովված է

Հասարակություն
նախախ

«100-ամյակն առանց ռեժիմ»-ի շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը վրդովված է իր տանը այսօր կատարված խուզարկությունից: Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց նրան տեսակցած պաշտպան Տիգրան Հայրապետյանը: «Դիտավորյալ են անում, որպեսզի ամեն անգամ ծանր հոգեբանական ճնշում գործադրեն տան անդամների՝ կնոջ եւ երեխաների վրա »,- ասաց փաստաբանը: Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝  իշխանություններն այդ ճնշումներով փորձում են նեղել Սեֆիլյանի ընտանիքին: Ըստ Տիգրան Հայրապետյանի՝  Ժիրայր Սեֆիլյանը փոխանցել է, որ եթե որեւէ հանցագործություն է  կատարվել քննիչը կարող է որոշում կայացնել եւ տեսախցիկները առգրավվել, այլ ոչ թե ընտանիքին ծանր հոգեբանական ճնշումների ենթարկել: «Սակայն այս ամենը մեզ չի ընկճելու, մենք անկոտրում ենք»,-  փոխանցել է Ժիրայր Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ երեկ էլ էին ցանկացել խուզարկություն կատարել, սակայն որոշում չէին ունեցել, եւ Ժիրայր Սեֆիլյանի կինը նրանց չէր թողել ներս: