Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները զիջեցին Իսրայելին

Սպորտ
a1hajatan-17-3.11.

Ֆուտբոլի 2017թ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականն այսօր 0:2 հաշվով պարտվեց տանտերերի՝ Իսրայելի թիմին: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպումն անցել է իսրայելցի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: Նրանք Հայաստանի հավաքականի դարպասին կատարել են 10 հարված, իրացրել 9 անկյունային: Մեր թիմի ցուցանիշներն են՝ 2 հարված եւ ոչ մի անկյունային: Հայաստանի պատանեկան հավաքականը երկու տուրից հետո վաստակել է 1 միավոր եւ այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Հաջորդ խաղում մեր թիմը կհանդիպի խմբի ընդգծված ետնապահ Իսլանդիայի հետ: Միայն հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կարող է նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: