Չզարմանաք, եթե վարչապետը մնա անկուսակցական. Շարմազանով (տեսանյութ)
«Այս պահին հարգելի վարչապետը կուսակցության անդամակցության դիմում չի գրել, բայց ես ձեզ մի անգամ ասել եմ, երբ պարոն վարչապետը, եթե նույնիսկ գրի, մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք, պարով վարչապետը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչ է, այդ թիմի ղեկավարը պարոն նախագահն է և մինչև համագումար, եթե նոր զարգացում լինի, ես ձեզ կհաղորդեմ, այժմ բավարարվեք այսքանով, բայց չզարմանաք, որ մտնի և չզարմանաք, որ մնա անկուսակցական»,- ՀՀԿ գործադիր միստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե վարչապետը դիմում գրել՞ է ՀՀԿ շարքերն ընդունվելու համար: Իսկ ,որ կուսակցություններն են հրավիրատոմս ստացել ՀՀԿ համագումարին մասնակցելու համար, հարցին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ դեռ աշխատանքները չեն ավարտվել, սակայն հստակ է, որ ՌԴ «Եդինայա Ռոսիայից», Չինաստանի կոմկուսից և ԵԺԿ-ից կլինեն հյուրեր, որոնց մասնակցության ձևը դեռևս քննարկվում է: Իսկ ընդդիմադիր կուսակցություններ կլինեն՞: «Չեմ կարծում, դուք եր՞բ եք տեսել, որ մենք հրավիրենք ընդդիմադիր կուսակցությունների կամ ընդդիմադիր կուսակցությունները մեզ հրավիրեն»,- եղավ պատասխանը: Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել էՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: