Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատունյաց փողոցում ոստիկանական ուժեր են կուտակվել. ակցիա Նաիրիտի դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairit

Քիչ առաջ մոտ 15 րոպեով փակվեց «Նաիրիտ» գործարանի դիմացի ճանապարհը։ Բագրատունյաց փողոցը փակելով՝ նաիրիտցիները ցանկանում են բոլորի ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա. արդեն 4 ամիս է՝ նրանք աշխատավարձ չեն ստացել, և չի էլ տրվում հստակ պատասխան, թե երբ կստանան։ Բագրատունյաց փողոցը, սակայն շատ կարճ փակ մնաց. այստեղ ժամանեցին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները և հորդորեցին բացել ճանապարհը։ Նաիրիտցիներն այս պահին կրկին կանգնել են գործարանի դիմաց, և եթե 30 րոպեի ընթացքում որևէ պատասխան չտրվի, կրկին պատրաստվում են փակել ճանապարհը։ Այս պահին Բագրատունյաց փողոցում ոստիկանական ուժեր են կուտակվել։ 14962290_902185279916692_1180361625_n