A
A
Հայկ Մարտիրոսյանն առաջին պարտությունը կրեց
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց առաջին խմբի առաջնությունը: Այսօր կայացած 9-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը, որը տարել էր յոթ անընդմեջ հաղթանակ, սպիտակներով պարտվեց Արման Միքայելյանին: Նա իր ակտիվում ունի 7,5 միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանը հաղթեց Արմենակ Եղիազարյանին եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի: Առաջին եռյակը 6 միավորով եզրափակում է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որն այսօր ոչ-ոքի խաղաց Նորայր Թորոսյանի հետ: Հիշեցնենք, որ առաջնությունում հանդես են գալիս 14 հոգի: Առաջին երեք տեղերը գրաված շախմատիստները եկող տարի կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարին: