A
A
«Եթե հունվարին գազն էժանանա, հուլիսին կրկին թանկանալու է» (տեսանյութ)
Գազի սակագնի նվազեցումը կարճաժամկետ է. համոզված է տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Նա կարծում է, որ այս փոփոխությունը ներքին արդյունավետության բարձրացման հետեւանքով չի եղել. «Մեր պետական բյուջեն չի կարող դա քաշել: Եթե հունվարին անգամ էժանանա, հուլիսին կրկին թանկանալու է»: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հիշեցնում է, որ հենց ծրագրում է գրված, որ սակագնի նվազեցումը ժամանակավոր է. «Եվ հետո, գազի գինն իրականում չի նվազել, փոխվել է վճարողը: Եթե առաջ սպառողն էր վճարում, ապա հիմա բյուջեն է, դա իհարկե սպառողի համար լավ է, բայց պետության, տնտեսության վրա անդառնալի ազդեցություն կունենա՝ մրցակցության հերը կանիծի»: Ավելին՝ տեսանյութով