A
A
Նարեկ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք
Խորենացու դեպքերից հետո կալանավորված Նարեկ Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. Արդեն երկու օր է, պաշտպանյալս՝ Նարեկ Սարգսյանը, ով կալանավորվել է Խորենացու դեպքերի հետևանքով, հայտարարել է հացադուլ, սակայն ի հեճուկս բոլոր կանոնների նա շարունակում է մնալ խցում, որտեղ մեկ տասնյակից ավելի կալանավորներ կան: Քրեակատարողական հիմնարկում պաշտպանյալիս համապատասխան խուց չտեղափոխելու փաստով Ն. Սարգսյանի նկատմամբ ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք: