A
A
ՖԻՖԱ-ն արգելել է մարզաշապիկներին պատկերել ալ կարմիր կակաչ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականներին արգելել է հանդես գալ ալ կարմիր կակաչի պատկերով հատուկ պատրաստված մարզաշապիկներով: Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, ալ կարմիր կակաչը քաղաքական խորհրդանիշ է համարվում, ուստի արգելվում է օգտագործել այն ֆուտբոլային խաղերի ժամանակ: Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականներն իրար հետ հանդիպելու են նոյեմբերի 11-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Այդ օրը Մեծ Բրիտանիայում համարվում է պատերազմներում զոհված զինվորների հիշատակի օր, որի խորհրդանիշը հենց ալ կարմիր կակաչն է: