Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ձկնկիթի համբավը հասել է Ավստրալիա (տեսանյութ)

Տնտեսություն
expo-glxavor

Սիրիական պատերազմը սկսելուն պես՝ 40-ամյա գործարար Շանթ Խենկիկյանը ընտանեկան բիզնեսը ստիպված է եղել տեղափոխել Հայաստան. «Իհարկե, զանազան դժվարություններ ունեցանք՝ նոր երկիր, նոր քաղաք, նոր օրենքներ: Բնականաբար, համբերությամբ հաղթահարեցինք այդ դժվարությունները, շարունակում ենք մեր բիզնեսը եւ աճի մեջ ենք»,-ասում է նա: «Խենկիկյան էլեկտրոնիքսն» արտադրում է էլեկտրոնային սարքավորումներ եւ արտահանում արաբական երկրներ: Հայաստանում նրանք սպառող առանձնապես չունեն: «Ռուսաստան-Հայաստան-Իրան» արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելով՝ ընկերությունը ցանկանում է լրացնել այդ բացը: expo1 Գյումրիում իշխանի ձկնկիթի արտադրություն սկսած «Խայծ Իշխան» ընկերությունը սպառող է փնտրում արտասահմանում. «Ով ի վիճակ է առնել, օգտվել  խավիարից, գործ չի գտել, գնացել է, մնացել է խեղճ ու կրակ հասարակությունը, որը հաց ու մակարոնով է սնվում, դրա համար ավելի շատ արտահանման մասին ենք մտածում»,-ասում է ընկերության մենեջեր Անահիտ Բոյաջյանը: Նրա խոսքով՝ իրենց արտադրանքի պահանջարկը Հայաստանում աճում է միայն Ամանորին, իսկ արտասահմանում ձկնկիթը պահանջված է միշտ. expo2 «Պահանջարկը Ռուսաստանն ունի: Շատ տարօրինակ երկրներից,  նույնիսկ Ավստրալիայից ունեցել ենք պատվեր, բայց առայժմ գործի չի վերածվել»: «Ռուսաստան-Հայաստան-Իրան» արդյունաբերական ցուցահանդեսը կտևի մինչեւ հոկտեմբերի 28-ը: Մանրամասները՝ տեսանյութում