Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ ուսանողների վարձավճարի կրճատման հարցը կառավարությունում է

Քաղաքականություն
gov-K-5

Կառավարության նիստում այլեւս չեն հնչի տեխնիկական բնույթ կրող հարցեր: Այսօր գործադիր մարմինը փոփոխություն կատարեց ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում՝ մտցնելով սույն դիտարկումը: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ, նիստի օրակարգում ընդգրկվել էր Արտաքին գործերի նախարարության համար մեկ բջջային հեռախոս գնելու մասին հարցը, որը բարկացրել էր վարչապետին: Նա հանձնարարել էր փոփոխություն կատարել գործող օրենքում, որպեսզի մանր հարցերը այլեւս չներկայացվեն կառավարության օրակարգում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր կառավարության նիստի ներկայացրեց սիրիահայ ուսանողների վարձի մասնակի վճարման մասին նախագիծ. «Կառավարությունը, Գյուլբենկյան հիմնադրամի եւ ՀԲԸՄ-ի հետ համատեղ արդեն 4 տարի է՝ վճարում է  սոցիալապես անապահով ուսանողների վարձավճարի 70 տոկոսը»,- նշեց Հրանուշ Հակոբյանը եւ հավելեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում այս օգնությունը կշարունակվի: Այս հարցում առարկություն ուներ Ֆինանսների նախարարը. «Ես առաջարկում եմ, որ այս օգնությունը լինի ԿԳՆ-ի միջոցների հաշվին՝ հաշվի առնելով երկրի ֆինանսական վիճակը»,- ասաց Վարդան Արամյանը: «Նախանիստին ինչի՞ չեք քննարկել այս հարցը։ Եթե չեք քննարկել, հիմա նիստ մի բերեք դա»,-զայրացած արձագանքեց վարչապետը եւ երկու օր ժամանակ տվեց ճշտելու այս հարցը: