Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական մի շարք բրենդեր հետաքրքրված են հայաստանյան շուկայով

Տնտեսություն
Armenian__Russian_flags_in_Gyumri

Երևանում հոկտեմբերի 25-28-ը կանցկացվի «Էքսպո Ռուսաստան-Հայաստան-Իրան» արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 500 ընկերություն՝ Ռուսաստանից, Հայաստանից, Իրանից, Սիրիայից եւ Բելառուսից; Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվող ընկերությունները էներգետիկ, մեքենաշինության, տրանսպորտային, քիմիական, գյուղատնտեսական ոլորտներից են։ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը ավելացել է. «Փոխարժեքի տատանումները հնարավորություն չեն տալիս Ռուսաստանին հասնել այն մակարդակի, որ եղել է նախկինում։ Սակայն առեւտրաշրջանառությունը ավելացել է։ Ավելին՝ ռուսական մի շարք բրենդեր հետաքրքրված են հայաստանյան շուկայով։ Ցուցահանդեսը լավ առիթ է համագործակցությունը զարգացնելու համար»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ   հեռանկարային են հատկապես տարածաշրջանային համագործակցությունները։ Պատահական չէ, որ Իրանը ներգրավված է այս անգամվա ցուցահանդեսում։ «Շուրջ 20 տարի այդ երկիրը շրջափակման մեջ է եղել, հիմա այդ երկրում իրավիճակ է փոխվել, եւ համագործակցությունը կարող է հետաքրքիր եւ հեռանկարային լինել»,-ասաց նա։