Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրվում է 2017 թ. տարվա թռչունը

Հասարակություն
5-638

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է ձեզ մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել  2017 թվականը խորհրդանշող թռչնատեսակը: «Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը: Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին: Քվեարկելու համար այցելեք այստեղ Կամ լրացնել նամակում կցված հարցաթերթիկը և ուղարկել այն  [email protected] հասցեով: untitled