Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» ֆուտբոլիստները չորս ամիս աշխատավարձ չեն ստացել (տեսանյութ)

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատի» լեգեոնականներ՝ կամերունցի Կայնա Ումարուն եւ ամերիկացի Կիրիան Նվաբուեզեն, լուրջ խնդրի առաջ են հայտնվել Հայաստանում: Ինչպես նշում են ֆուտբոլիստները, ակումբն իրենց չի վճարել չորս ամսվա աշխատավարձերը, որը կազմում է 6000-ական ամերիկյան դոլար, բացի այդ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը մոտ մեկ շաբաթ առաջ արգելել է նրանց մարզվել թիմի հետ: Կայնա Ումարուն եւ Կիրիան Նվաբուեզեն երեկ դիմում են ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մինասյանին: Նրանց նպատակն է, շութափույթ ստնալ իրենց հասանելիք գումարները եւ վերադառնալ հայրենիք: