A
A
Ռոնալդուն ակամայից վիրավորել է Բուդդայի հետևորդներին
Աշխարհի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ակամայից հիասթափություն է պատճառել իր որոշ երկրպագուներին:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը վերջերս սովորություն է դարձրել եւ ամեն առավոտ լուսանակար է տեղադրում իր թվիթերյան էջում՝ բոլորին մաղթելով բարի լույս: Սակայն այս առավոտյան ֆուտբոլիստի տեղադրած լուսանկարը դժգոհություն է առաջացրել Բուդդային դավանողների մոտ: Բանն այն է, որ Մադրիդում գտնվող Բուդդայի արձանի մոտ լուսանկարվելիս Ռոնալդուն մի ոտքը դրել է պատվանդանի վրա:
Դա մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: Բուդդայի համակիրները իրենց մեկնաբանություններում խստորեն քննադատել են պորտուգալացի ֆուտբոլիստին, ոմանք անգամ հիասթափությունից հրաժարվել են նրան երկպագել: Քրիշտիանու Ռոնալդուն առայժմ չի արձագանքել դրանց:
