Որ մասնագետների մեջ են ամենաշատ գործազուրկները
2016թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքում /հասցե` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակ/, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությաննախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ: Աշխատանքի տոնավաճառին նախատեսվում է տնտեսության տարբեր ոլորտներըներկայացնող շուրջ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն 210 առկա և 30սպասվելիք թափուր աշխատատեղեր: Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները և գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին,որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, նրանց՝աշխատանք գտնելու հնարավորություններին: Երևան քաղաքում 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանքփնտրողների թիվը կազմում է 16336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածինկատմամբ նվազել է 4.5%-ով (17107 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում էաշխատանք փնտրողների 82.0%-ը կամ 13400 մարդ: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում էգործազուրկների թվի 74.8%-ը, կամ 10016 մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11936 անձ կամ 89.1%-ը: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին