Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 RF 616 (վարորդ՝ Ա. Ա.) և «Վազ 2107» մակնիշի 34 NV 824 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ՝ Վ. Հ.), ինչի հետևանքով «Վազ 2107»-ի վարորդ Վ. Հ.-ը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: ԱԻՆ