Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արևի քաղաքն» աշխարհին ներկայանում է մշտապես երիտասարդ ու զարգացող

Հասարակություն
taron1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երևանի օրվա առթիվ Սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2798-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք հպարտությամբ ենք փաստում, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր «Արևի քաղաքն» աշխարհին ներկայանում է որպես մշտապես  երիտասարդ, գործուն, զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի: Եվ դա շնորհիվ մեր համաքաղաքացիների, այն մարդկանց, ովքեր ապրում ու արարում են մայրաքաղաքի հանդեպ սիրո և պարտքի գիտակցումով՝ ոչ միայն եղածը պահպանելու, այլև Երևանն ավելի գեղեցիկ ու լավը դարձնելու և այն արժանապատվորեն սերունդներին փոխանցելու ցանկությամբ: Տարեցտարի գունառատ ու հագեցած է դառնում մայրաքաղաքային առօրյան՝ համալրվելով դեռ ոչ վաղ անցյալում անհավանական թվացող, բայց այսօր արդեն իրականություն դարձած նախաձեռնություններով ու մտահղացումներով, որոնցից շատերն արդեն հարազատորեն  դարձել են ավանդական, սպասված ու կենցաղի անբաժանելի մաս: «Էրեբունի-Երևանը» միաժամանակ մեր հզոր նախնիներից հոգևոր լիցքեր ստանալու, միմյանց նկատմամբ վստահությամբ, սիրով ու հարգանքով համակվելու և դրական այդ լիցքերը մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հիանալի առիթ է: Այս տոնը ոչ միայն Արևի քաղաք Երևանի կուտակած ջերմությունը մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի հյուրերին փոխանցելու հնարավորություն է, այլև հավաստումն է այն կամքի, որ ամեն ինչ արվել և արվելու է համայն հայության մայրաքաղաքի լուսավոր ապագան երաշխավորելու համար:   Շնորհավո՛ր տոնդ, Արևի՛ քաղաք Երևան: ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ