Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը նշում է իր 2798-ամյակը. ֆլեշմոբեր՝ ամենուրեք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jrcan

Երեւանն այսօր  նշում է իր հիմնադրման 2798-ամյակը, որն այս տարի կանցնի «Արեւի քաղաք» խորագրի ներքո։ Քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ է նախատեսել, սակայն այս տարի ծրագրում չեն ներառվի Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: Ստորև՝ «Էրեբունի-Երեւան 2798» միջոցառման ծրագիրը 10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երեւանի փողոցներով, 11:00-12:00 Երեւան քաղաքի հուշարձանների լվացում, 11:30-19:00 ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» /Սարյան պուրակ/, 12:00-20:00 «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երեւանի պատմության թանգարան/, 12:30-13:30 «Երեւան՝ արեւի քաղաք» կավճանկարչություն /Երեւանի քաղաքապետարանի դիմաց/, 13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/, 13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/, 14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երեւանի քաղաքապետարան/, 14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/, 14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների եւ էթնիկ խմբերի ողջույնի հարթակ / Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /, 14:30-22:30 «Էրեբունի — Երեւան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/, 14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/, 14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/, 15:00-19:30 «Երեւանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/, 15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/, 15:30-17:30 «Մարզական Երեւան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/, 15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երեւանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/, 16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/, 16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/, 16:30-17:30 Կինոլոգիա — վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/, 16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երեւանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/, 17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/, 18:00-20:00 «Երեւանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/, 18:30-21:00 «Արեւային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/, 18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/, 18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/, 19:00-22:00 «Արեւի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/, 19:00-22:30 «Հավերժող Երեւան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/, 20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/, 19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/ 20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/, 22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/, 22:00 Տոնական հրավառություն։ Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» տոնը կոչվում է նաեւ «Երեւանի տոն», «Երեւանի օր». 1983 թ-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին): «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը (խոսքը՝ Պարույր Սեւակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաեւ 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը: Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին: 2008թ-ին մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 2790-ամյակը: