Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Սուքիասյանը պատրաստվում է «ճակատամարտի» (տեսանյութ)

Սպորտ
gagg

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Ռումինիայի ընտրանու հետ վաղը կայանալիք հանդիպմանը ավելի շատ պատրաստվում է որպես «ճակատամարտի», քան՝ խաղի: Այդ մասին են վկայում այսօր կայացած մամուլի ասուլիսում նրա հնչեցրած խոսքերը: «Եկեք իրատես լինենք: Այդ ֆուտբոլիստների 80-90 տոկոսը իրենց թիմերում չեն խաղում (գլխավոր մարզիչը նկատի ունի չհրավիրված ֆուտբոլիստներին – հեղ.), խաղային փորձ չունեն, արագաուժային ֆուտբոլ դավանող թիմերի դեմ խեղճանում են: Այնպես որ, այն ֆուտբոլիստները, թեկուզ մեր առաջնության, որոնք խաղային լավ պրակտիկա ունեն, որոշակի պատրաստության դեպքում ավելի լավ կխաղան», - «բացել է փակագծերը» Վարուժան Սուքիասյանը: Մասնագետի խոսքերից պարզ երեւում է, որ մեր ընտրանին ռումինացիների դեմ խաղում ցույց չի տա այնպիսի ֆոտբոլ, ինչպիսին տեսնում ենք բարձրակարգ թիմերի մասնակցությամբ հանդիպումներում: Վարուժան Սուքիասյանը, հավանաբար, մեր խաղացողներից ավելի շատ ակնկալում է պայքար, քան կոմբինացիոն, մտածված խաղ: Ինչեւէ: Ինչ վերաբերում է մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայության հանգամանքին, ապա Վարուժան Սուքիասյանը նշեց, որ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, եւ որ  Հենրիխ Մխիթարյանին  փոխարինող է արդեն գտել : Ի դեպ, իսկ ովքե՞ր եւ քանիսն են մասնագետի կողմից չհրավիրված ֆուտբոլիստները: Մեր լրատվամիջոցները նրանցից անգամ խորհրդանշական հավաքական են կազմել. Գեւորգ Կասպարով – Ռոբերտ Արզումանյան, Դենիս Թումասյան, Արտյոմ Սիմոնյան, Արտյոմ Խաչատուրով – Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան, Արտակ Դաշյան – Էդգար Մանուչարյան, Արթուր Սարգիսով, Յուրա Մովսիսյան: Այդ թիմից դուրս են մնացել նաեւ հավաքականի մի քանի նախկին ֆուտբոլիստներ՝ Արթուր Եդիգարյանը, Արտակ Ալեքսանյանը, Ռուսլան Կորյանը, Մաուրո Գեւգեոզյանը, Դավիթ Արշակյանը, Նորայր Ասլանյանը: