Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեթյու» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը Հաիթիում հասել է 842-ի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
metwu

Հաիթիում «Մեթյու» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 842-ի: Այս մասին տեղեկանում ենք  Gazeta-ից: Փոթորկի արագությունը 210 կմ/ժ է: «Մեթյու»-ին հզորության չորրորդ աստիճան է տրվել: Փոթորիկը  Հաիթիի հարավում հողին է հավասարեցրել ավելի քան՝  3214 տուն: Փոթորիկը, ինչպես արդեն հայտարարվել էր ավելի վաղ՝ շարժվում է ԱՄՆ-ի ուղղությամբ:  Չափազանց ծանրաբեռնված են ԱՄՆ-ի Ֆլորիդա, Ջորջիա, Հարավային ու Հյուսիսային Քարոլինա նահանգների ավտոմայրուղիները, որտեղ մոտ երկու միլիոն մարդ փորձում են հեռանալ, մինչեւ Մեթյու ծովամրրիկը կհասնի այստեղ։ Մեթյուն լինելու է անցած մեկ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի ամենախոշոր ու ամենավտանգավոր ծովամրրիկը։ ԱՄՆ- Ֆլորիդա նահանգում արդեն կես միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Ֆլորիդայի նահանգային ղեկավարներն ասում են, թե վնասը, որը կհասցվի ժամում մոտ 2ՕՕ կմ արագությամբ քամիներով ուղեկցվող ծովրամրրիկի կողմից, կարող է հասնել աղետալի չափերի։ Այն կշարունակվի մի քանի օր։ Ֆլորիդայից կշարժվի դեպի Ջորջիա եւ Հարավային Քարոլինա, որից հետո ուղղություն կվերցնի դեպի օվկիանոսը։   ՆԱՍԱ-ն ցուցադրել է «Մեթյու» փոթորիկի տեսքը` տիեզերքից