Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծարվեցին Գյումրու պատվավոր քաղաքացիները (տեսանյութ)

Մարզեր
1475851056_kochum

Գյումրին երբեք չի մոռանում բոլոր այն երախտավորներին, ովքեր որևէ կերպ նպաստել են քաղաքի մշակութային, առողջապահական, սպորտի, թատրոնի և կինոյի բնագավառների զարգացմանը: Անձնվեր աշխատանքի և նվիրվածության համար Գյումրին իր շնորհակալական խոսքը բոլոր այդ մարդկանց հայտնել է տարբեր ժամանակներում: Հոկտեմբերի 7-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում կրկին տոն էր: Գյումրու պատվավավոր քաղաքացու կոչում շնորհվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիին, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և ծանրամարտի Օիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին: