Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը տեսլական չունի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Zurabyan-Levon3

Կառավարության որոշ դիրքորոշումներ կան, որոնք ցույց են տալիս, որ այս կառավարությունը չունի զարգացման տեխնիկա. ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Մասնավորապես մեր հարցադրմանը, թե երկրի թոշակառուները, որոնք թվով 463 հազար մարդ են, ի՞նչ հեռանկար կարող են սպասել թոշակի բարձրացման, մենք ոչ միայն պատասխան չենք ստանում, այլև ստանում ենք սոցապ նախարարի և ֆինանսների նախարարի հավաստիացումը, որ թոշակները չեն բարձրացվի։ Մինչդեռ, կառավարությունը պետք է ասի, թե ինչ է պատրաստվում անել։ Կարող էր, չէ՞, ասել, որ 3 տարում, 5 տարում կբարձրացնենք թոշակները, չեն ասում»։ Սա պատասխանատվությունից խուսափելու հարց է, եթե խոստում չի տալիս, չի ուզում պատասխանատվություն վերցնել. եզրահանգման է գալիս Լևոն Զուրաբյանը։ Ինչպե՞ս կարող է կառավարությունը պրոֆեսիոնալ կառավարիչներ բերել կառավարություն այս աշխատավարձերով. «Ի՞նչ է ասում վարչապետը։ Ասում է՝ չգիտեմ։ Սա ցույց է տալիս, որ կառավարությունը տեսլական չունի։ Որևէ լուծում, հեռանկար չի տալիս այս կառավարությունը։ Սա չի սիրում որևէ պատասխանատվություն ստանձնել։ Այս իշխանությունը չի ասում, թե որտեղ է ուզում հաջողել։ Մենք առայժմ տեսնում ենք կառավարություն, որը հեռանկար չի առաջարկում»։