Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուր պահերին Սերժ Սարգսյանը դիմում է Սուրիկ Խաչատրյանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
zara

Համակարգային փոփոխության ցանկություն չկա. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը. «Նախարարությունների անվանումների փոփոխությունները չեն ազդելու մեր կյանքի որակի վրա։ Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է հանրությանը, թյուրիմացության մեջ է գցում, թե արատավոր անձանցից ազատվում է, բայց համակարգային փոփոխություն չի ցանկանում իրականացնել»։ Ընտրական օրենսգրքում պահպանում է իշխանության մենաշնորհը՝ նշում է Զ. Փոստանջյանը. «Քաղաքական մենաշնորհը միանշանակ պետք է վերանա։ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է կարողանա իրականացնել իր ընտրական իրավունքը՝ որտեղ էլ որ գտնվի։ Մինչդեռ, միլիոնից ավելի մարդ, որ դրսում է գտնվում, չի կարողանում իրացնել իր ընտրական իրավունքը»։ Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը՝ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել։ Սուր պահերին, օրինակ, հանրաքվեն, նա (Սերժ Սարգսյանը-խմբ.) դիմեց այդ գործիքին։ Այսինքն՝ զգաց Սուրիկ Խաչատրյանի կարիքը»։