A
A
Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, այսօր առավոտյան բերման են ենթարկել Հատուկ Քննչական ծառայություն: «Այս պահին մտնում ենք քննիչի մոտ՝ հասկանալու, թե որն է ինձ բերման ենթարկելու պատճառը»,- «Ա1+»-ին ասաց Շահեն Հարությունյանը: Ավելի վաղ Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բերման ենթարկելու պատճառաբանությունն այն էր, որ իբրև հուլիսին իրեն կանչել են որպես վկա, սակայն չի ներկայացել։ Նրան, սակայն, իր խոսքերով, որեւէ ծանուցում չի եկել: