Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ վարչությունը հրաժարական չի տա (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Zurabyan

Հոկտեմբերի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան համաժողովը կպատասխանի այն հարցին, թե վարչության ո՞ր անդամների պատճառով կուսակցությունը տապալվեց Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, վարչության ամբողջ կազմի հրաժարականը չի նշանակում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հանրապետականին եւ այլ ուժերին պարտվել է ազատ եւ արդար ընտրություններում: Մյուս տասը տոկոսը Նիկոլ Փաշինյանի սխալվելու հավանականությունն է՝ գուցե իսկապես կեղծել են այս ընտրությունները, սակայն փաստ է, որ տեղամասերում քվեարկություններ չեն կեղծվել։ Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ Տեղական մարմինների ընտրություններն իշխանությունը կեղծեց սովորականի նման՝ ընտրությունների փոխարեն տեղի ունեցավ քվեների աճուրդ։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե գուցե Գյումրիում եւ Վանաձորում Կոնգրեսի պարտության մեջ որոշ դեր ունեցավ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձեցումը, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Դա կարող է ազդել, ես չեմ բացառում:Մեր պայքարի մեթոդները չպիտի երբեւիցե ստեղծեն վտանգ կամ հրավեր Ադրբեջանին հարձակվելու համար»: Ըստ նրա, Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը վաղուց չեն հանդիպել, նույնիսկ խորհրդապահական խողովակներով շփումներ չունեն. «Վերջին շփումը որ եղել է նրանց միջեւ, դա եղել է հենց էդ հանդիպումը, որի մասին հրապարակավ ասվել է»: Ի դեպ, պարոն Զուրաբյանը սխալ է համարում Գյումրիում ու Վանաձորում տապալվելուց հետո վարչության ամբողջ կազմի հրաժարականը՝ դա կնշանակեր, որ ընտրությունները եղել են ազատ եւ արդար. «Դու դուրս ես գալիս իրենց դեմ պայքարելու, իրենք կեղծում են ընտրությունները, ու դու դրա պատճառով պիտի հրաժարակա՞ն տաս: Դա աբսուրդ է»: Փոխարենը նոյեմբերին կուսակցությունը կհրավիրի համագումար եւ կներկայացնի, թե ինչ հետեւություններ են արվել Տեղական մարմինների ընտրություններում կրած պարտություններից: