Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարուքյանը կոչ է անում ԲՀԿ-ին և ՀՎԿ-ին ընդդիմադիր քաղաքապետ ընտրել (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon

Վանաձորում կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախնական արդյունքներով՝ ավագանու անդամների 10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ է անում 3 մանդատ ստացած «Բարգավաճ Հայաստան»-ին (ԲՀԿ) և 5 մանդատ ստացած «Հայկական վերածնունդ»-ին (ՀՎԿ) միավորվել և համատեղ ուժերով ընդդիմադիր քաղաքապետ ընտրել։ «Հանրապետական կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը միասին վերցրած ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երեքով միասին, ունեն 18 մանդատ և մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Հետաքրքիր կլինի լսել նրանց ընդդիմադիր ելույթները կառուսելից հետո»։ Մարուքյանը հայտարարեց. - «Պաշտոնապես առաջակում եմ «Հայկական վերածնունդ»-ին և «Բարգավաճ Հայաստան»-ին միասին ձևավորել տեղական իշխանություն՝ Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմին։ «Մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը։ Մենք այս հայտարարությունից հետո կսպասենք պատասխանի», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահը։