Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրախախտումներն ըստ դիտորդների. ՀՔԱՎ

Քաղաքականություն
hqav

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Իրազեկ Քաղաքացիների Միավորման», Գորիսի մամուլի ակումբի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ դիտորդություն  է իրականացնում թիվ 30 ընտրատարածքի 34 տեղամասերում և  թիվ 34 ընտրատարածքի 46 տեղամասերում: Այս ընտրություններին բնորոշ են տեղամասերի մոտ կուտակումները, ընտրողներին ուղղորդելը, դիտորդների աշխատանքը խոչընդոտելը:   Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների դիտարկման ընթացքում արձանագրվել են հետևյալ խախտումները. Կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ուղղորդումներ Վանաձորի 30/58 տեղամասում ՀՀԿ վստահված անձը, ով թաղապետ է և ԲՀԿ կուսակցության վստահված անձը ուղղորդել են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո վերոնշյալ անձինք հեռացել են:   Գյումրիի թիվ 34/21 տեղամասում Բալասանյան Դաշինքի և Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ իրենց ձեռքում եղած ցուցակներով ուղղորդել են ընտրողներին: Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները ընտրողներին ուղղորդել են նաև թիվ 34/64 և 34/65 տեղամասերում: Խախտումների մասին ահազանգվել է հանձնաժողովների նախագահներին, վերջին դեպքում ներկայացվել է գրություն ՏԸՀ: Վանաձորի թիվ 34/13 տեղամասում ՀՅԴ կուսակցության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամը հետևում է, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը և այդ մասին նշումներ անում իր մոտ: Նույն գործողությունը կատարել է թիվ 34/22 տեղամասի վստահված անձնանցից մեկը և թիվ 34/06 տեղամասում՝ «Բալասանյան Դաշինքի» ներկայացուցիչը: Բոլոր երեք դեպքերում զգուշացվել է հանձնաժողովների նախագահներին: Մանրամասներն՝ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Գորիսի մամուլի ակումբ Իրազեկ Քաղաքացիների Միավորում Հայաստանի Հելսինկյան կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ