Ընտրության են եկել վրացական պետհամարանիշերով (տեսանյութ)
Շիիակի մարզի Աշոցք համայնքում այսօր ՏԻՄ ընրություններ են: Խոշորացման արդյունքում 11 գյուղ միացել է Աշոցքին, որն ըստ տեղաբնակների, բականին խնդիրներ է առաջացրել:
Համայնքապետի թեկնածուներն այստեղ ՀԱԿ կողմից առաջադրված Արարատ Զորօղլյանն է, ինքնաառաջադրված Արթուր Ալոյանը, ՀՅԴ-ի կողմից առաջադրված Սուրեն Սարգսյանը, ՀՀԿ-ական Սերգեյ Սողոյանը:
Հանձնաժողովների նախագահները գոհ են ընտրողների ակտիվությունից: Մեր տեսախցիկը հիմնականում արձանագրեց տարեց անձանց, որոնք ուղեկցորդների միջոցով էին մի կերպ հասնում ընտրատեղամաս: Նրանցից մեկը ընտրախցիկ մտնելուց առաջ դեռ չէր կողմնորոշվել՝ ում պետք է ընտրի: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ կինը հայերեն կրթություն չունի ու չի կարողանում քվեաթերթիկի վրա կողմնորոշվել՝ ում ընտրի: Այդ պատճառով նրա հետ միասին ընտրախցիկ մտավ մի երիտասարդ՝ օգնելու պատճառաբանությամբ: 87-ամյա մի տատիկ, ընտրատեղամաս գալով, վստահեցնում էր, որ հանուն արդարության ու իր թոռնիկների ապագայի է եկել ընտրության:
Երիտասարդ ընտրողներ այստեղ քիչ էին: Ամեն ընտրատեղամասի մոտ մարդկանց մեծ խմբեր էին կուտակվում, որոնք փակցված ընտրացուցակներում դժվարությամբ փորձում էին գտնել իրենց անուն-ազգանունը:
Ի դեպ, Աշոցք ընտրության են եկել նաեւ վրացական պետհամարանիշերով մարդիկ: Տեղացիների վստահեցմամբ՝ նրանք Ախալքալաքից են ու եկել են լրացուցիչ ցուցակներով մասնակցելու: