A
A
ՈՒԵՖԱ-ն 1 մլն եվրոյով տուգանել է ռուսական ակումբին
Ֆուտբոլի եվրոպականան միությունը խոշոր գումարով տուգանել է Մոսկվայի «Սպարտակ» ակումբին: Պարզվում է, որ Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարի որակավորման 3-րդ փուլի ԱԵԿ-ի հետ խաղում սպարտակցիները հանդես են եկել Ռուսաստանի առաջնության մարզաշապիկներով, որի վրա ֆուտբոլիստների անունները գրված են եղել ռուսերենով: Դա ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի խախտում է, որի համար «Սպարտակը» տուգանվել է մոտ 1 մլն եվրոյով: Քանի որ ռուսական ակումբը դեռեւս չի կատարել վճարումը, ուստի շվեյցարական դատարանի որոշմամբ դրա բանկային հաշվից սառեցվել է նույնքան գումար: