Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այստեղ երիտասարդներն ազատ են»

Հասարակություն
FORUM-2

Այսօր Երևանում մեկնարկել է Երիտասարդական սոցիալական ֆորումը։ Կամավորներից Օժենի Ավետիսյան նշում է, որ ֆորումի շուրջ միավորվել են մարդիկ,  որոնք հավատում են առաջընթացին և ինչ-որ բան փոխելու ներուժ ունեն։ Այս տարի ԵՍՖ-ն անցկացվելու է «Առաջընթացը հնարավոր է» խորագրի ներքո՝ երեք թեմատիկ ուղղությամբ՝ ազատություն, խաղաղություն, արդարություն։ Քննարկումների նպատակն է վերհանել առաջընթացի հետ կապված պատկերացումները, տեսլականներն ու ընկալումները։   forum-1 ԵՍՖ-ն գործում է իր կանոնակարգով (YSF Bible), ըստ որի խրախուսվում եմ մարդկանց հիմնարար ազատությունների լայնաֆորմատ իրացումն, արգելվում ատելության խոսքը, անհավասարությունը, քարոզչությունը, ցանկացած բնույթի խտրականություն։ forum-6 «Ֆորումի նպատակը սոցիալական փոփոխության խթանումն է ՀՀ-ում,քանի որ կարծում ենք, որ քաղաքական փոփոխությունները բավարար չեն երկարաժամկ ետ, դրական հեռանկարների համար։ Իսկ առանձնահատկությունն այն է, որ այստեղ քննարկվում են հարցեր, որոնք կամ նեղ շրջաններում են քննարկվում, կամ առհասարակ չեն քննարկում։ ԵՍՖ-ն բարձրացնում է այդ թեմաներն ու հաղթահարում տաբուները»,- նշում է ֆորումի նախաձեռնող Գայանե Սարգսյանը։