«Բոլոր պարագաների համար կախարդական փայտիկը կա» (տեսանյութ)
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հորդորում է ավանդույթ չդարձնել հայտարարություններ անելը թե «կախարդական փայտիկ չկա»: «Ուզում եմ հակադարձել, որ բոլոր պարագաների համար այդ կախարդական փայտիկը կա»,-ասաց նա՝ հիշեցնելով 300 սպարտացիներին, Տիգրան Մեծին, նաեւ ապրիլյան պատերազմի 18-20 տարեկան տղաներին: «Ի՞նչ է` քառօրյա պատերազմին Ռոբերտ Աբաջյանը, Ադամը Սահակյանը կախարդական փայտի՞կ ունեին. նրանք այնպիսի ուժ ունեին, որ կարողացան կանգնեցել այդ հզոր զինտեխնիկան»,-ասաց նա: Գ. Իսագուլյանի կարծիքով, նոր կառավարության անդամները հասկանալով, որ իրավիճակը շատ ծանր է, օրական 24 ժամի փոխարեն, պետք է աշխատեն 48 ժամ: Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տալիս առայժմ ձեռնպահ մնալ գնահատականների հարցում եւ հնարավորություն տալ կառավարությանն աշխատել: Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն իրական փոփոխությունների համար հիշեցնում է Սինգապուրի օրինակը, երբ կաշառակերության համար երկրի ղեկավարը գնդակահարեց իր քեռուն: Ըստ նրա՝ նման գործելաոճ որդեգրել Հայաստանն իհարկե չի կարող, սակայն դրան մոտ պատիժ սահմանելու եւ կիրառելու դեպքում միայն կարելի է իրական փոփոխություններ ակնկալել: