«Ոտքի Հայաստան»-ը ստորագրահավաք է նախաձեռնել
«Ոտքի Հայաստան» Քաղաքացիական Շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակով նախաձեռնվել է ստորագրահավաք: Հովհաննիսյանի ընտանիքի կողմից ՀՀ Գլխավոր դատախազ` Արթուր Դավթյանին են ներկայացվել դիմումին կցված ստորագրությունները: Այս պահին նախաձեռնությանը միացել են մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ` Եղիշե Պետրոսյան` երաժիշտ, Տիգրան Հեքեքյան` Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սայաթ-Նովայի անվան Երաժշտական դպրոցի տնօրեն, Ռուբեն Հախվերդյան` երգիչ, երգահան, պոետ, Ռուբեն Բաբայան` Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Թամար Հովհաննիսյան` դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ, Արա Պապյան` պատմաբան, դիվանագետ, ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում, Մոդուս-Վիվենդի կենտրոնի ղեկավար, Հայկ Ա. Մարտիրոսյան` քաղաքագիտության դոկտոր, Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, Անահիտ Բախշյան` Երևանի ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամ, Ստյոպա Սաֆարյան` Երևանի ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամ, Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, Նիկոլ Աղաբաբյան` գեղանկարիչ, ազատամարտիկ, Տիգրան Խզմալյան` կինոռեժիսոր, սցենարիստ, Կարեն Անդրեասյան` Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, Հարություն Կարապետյան` Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ: Տեղեկացնում ենք նաև, որ Դավիթ Հովհաննիսյանի կալանքի երկարաձգման դատական նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին ժամը 16:30 Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: