Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հաղթեց «Արարատին» գավաթի առաջին խաղում

Սպորտ
a1bananc

Այսօր մեկնարկեց 2017 թվականի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:   Քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Փյունիկին»:   Գործող գավաթակիր Երեւանի «Բանանցը» հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը: Տիտո Ռամալյոյի սաները հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասան Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստների նկատմամբ:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այսօր նախատեսված «Գանձասար-Կապան» - «Էրեբունի» հանդիպումը հետաձգվել է, քանի որ այդ խաղը սպասարկող մրցավարական խումբն առավոտյան ավտովթարի է ենթարկվել  Երեւան – Կապան ճանապարհին: Ավտոմեքենայում գտնվող բոլոր երեք խաղավարներն էլ տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:   Քառորդ եզրափակիչ փուլի չորրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, սեպտեմբերի 22-ին: Առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Կոտայքը» սեփական դաշտում կընդունի Գյումրիի «Շիրակին»: