Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրանք էլ ապրելու իրավունք ունեն». Գ. Սահակյանը՝ պաշտոնից զրկվածների մասին. Առավոտ

Քաղաքականություն
galust

Եռաբլուրում պատասխանելով հարցին՝ անհրաժետություն տեսնո՞ւմ եք, որ Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակեն՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ բոլորի համար էլ տեսնում է հնարավորություն, որ պիտի ազատ արձակվեն ինչ-որ ժամանակ: Անդրադառալով նոր նախարարներին՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ որոշներին ճանաչում է, որոշների կենսագրությունը գիտի. «Ինչ-որ չափով փորձառություն ունեն: Նաեւ գտնում եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի որոշակիորեն փոփոխության ենթարկել մեր երկրի տնտեսությունը»: Խոսելով Գագիկ Բեգլարյանից, Գագիկ Խաչատրյանից ազատվելու մասին՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Նրանք մեր ժամանակի մարդիկ են, նրանք էլ ապրելու իրավունք ունեն: Երբեք չի եղել որեւէ պահ, երբ ցանկանանք որեւէ մեկին հանել, դրա համար արգելքներ լինեն»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ