Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրան-ՀՀ ներդրումները պետք է լինեն փոխադարձ»

Տնտեսություն
nkar

Սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում-2016» արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Հայաստանը՝ որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով տնտեսական համաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Նրա խոսքերով՝ իրանցի գործարարներն ու ներդրողները ակտիվ այցեր են կազմակերպում ՀՀ ու դա պետք է լինի փոխադարձ. «ՀՀ-ն՝ որպես ԵՏՄ անդամ, շատ լավ հնարավորություն է բոլոր երկրների համար: Քանի որ մենք հարեւան երկիր ենք, ՀՀ-ն պետք է Իրանի դերակատարությունը բարձրացնի ԵՏՄ շուկաներում, եւ փորձի առկա խոչընդոտները վերացնի»: Դեսպան Սաջադին խոսեց նաեւ ՀՀ մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման մասին.  «Առաջիկայում նախատեսվում է Իրանի Նավթի նախարարի այցը ՀՀ, եւ այդ հարցի շուրջ կբանակցեն 2 երկրների բարձրաստիճան պաշտոնյաները: Այն, ինչ կլինի ՀՀ համար օգտակար եւ բարենպաստ, կփորձենք մեր ուշադրության կենտրոնում պահել եւ այդ ուղղությամբ աշխատենք»: Իսկ «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսին Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության եւ այլ ոլորտներից: «Արմաս» ընկերությունն իր արտադրանքի մոտ 50 տոկոսն արտահանում է հիմնականում Եվրոպա, ԱՄՆ, Ճապոնիա, իսկ իրանական եւ ԵՏՄ շուկաների հետ դեռ համագործակցություն չկա: «Մենք մրցակցում ենք միջազգային շուկայում, ՀՀ-ում չունենք մրցակիցներ, բոլորը մեր գործընկերներն են, իսկ մենք մրցակցում ենք ֆրանսիական եւ իտալական գինիների հետ», «Արմաս» ընկերության վաճառքի պատասխանատու Մերի Սահակյանը: