A
A
«Մենք հանցագործներ չենք». Սասնա ծռեր խմբի անդամ
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանի եւ Աշոտ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ մերժել պաշտպանական կողմի՝ նրանց գրավով ազատ արձակելու միջնորդությունը:
Այսօր օրվա տարբեր ժամերին նշանակված դատական նիստերին ներկա են եղել նաեւ մեղադրյալները:
«Աշոտ Պետրոսյանը առանձնապես բան չասեց, իսկ Հովհաննես Հարությունյանը դատարանում հայտարարեց, որ իրենք հանցագործներ չեն, հանցագործություն չեն կատարել եւ հայրենիքի համար են պայքարել»,- ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Երկու ամբաստանյալներն էլ ոտքերի վիրահատություն են տարել եւ ներկա պահին նրանց վիճակը գնահատվում է բավարար: