Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության 5 մարզերում ՏԻՄ ընտրություններ են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
elections21

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման ընտրություններ են հանրապետության 5 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք, Տավուշ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու 4 մարզի՝ Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ 16 համայնքներում: Մեր 112 դիտորդները գտնվելու են 57 տեղամասերում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 112 դիտորդները գտնվելու են 57 տեղամասերում: Պարբերաբար կտեղեկացնենք ընտրախախտումների, ընտրությունների ընթացքի մասին: Սոցիալական ցանցերում ընտրությունների մասին տեղեկատվություն տարածելու համար «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն օգտագործելու է հետևյալ հեշթեգերը՝ #armlocalvote #CitizenObserver