Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի նշանակումը՝ անվերահսկելի իրադարձությունների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
zara1

Վարչապետի նշանակումը տեղի է ունեցել Մոսկվայից. ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը. «Անվերահսկելի իրադարձությունների համար է տեղի ունեցել այս նշանակումը։ Ես դրական ակնկալիքներ չունեմ։ Ավտորիտար և քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները կաշկանդված են իրենց անցյալով։ Սրանք մտահոգիչ են մեր պետության համար։ Գումարած այն, որ Կարեն Կարապետյանը բացի էդ անցյալից նշանակվել է Մոսկվայից»։