Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՀԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

Սպորտ

Երեւանի «Բանանց» ակումբի 23-ամյա հարձակվող Վահե Թադեւոսյանը 2 տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական «Արաու» ակումբի հետ եւ այսուհետեւ հանդես կգա Շվեյցարիայի բարձրագույն խմբում հանդես եկող այս թիմի կազմում:

«Բանանց» ակումբի մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ ֆուտբոլիստը «Արարու» է տեղափոխվել առանց փոխհատուցման:

Ի դեպ, Թադեւոսյանը պայմանագիր է կնքել առանց փորձաշրջան անցնելու: «Արաուի» ղեկավարները Թադեւոսյանի մասին կարծիք են կազմել միայն տեսագրությունների միջոցով, որից հետո միանգամից հայ ֆուտբոլիստին առաջարկել են հանդես գալ իրենց մոտ:

Վահե Թադեւոսյանը հատկապես հաջող էր հանդես եկել հուլիսին կայացած ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին փուլում` «Բանանցի» կազմում 2 գնդակ խփելով վրացական «Ամերիի» դարպասին:

Տեղեկացնենք նաեւ, որ Թադեւոսյանը ժամանակին հանդես էր գալիս նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականում: