Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ի նախագահը Բարակ Օբամային հրավիրել է Նյու Յորք

Սպորտ
sport-fide-15.09.

Շախմատի միջազգային ֆեդերացիան ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին հրավիրել է ներկա գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման եզրափակիչ մրցամարտին: Այդ մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: «Մենք Բարակ Օբամային, Հիլարի Քլինթոնին եւ Դոնալդ Թրամփին հրավիրել ենք մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի բացման արարողությանը: Հրավիրվածների թվում են նաեւ Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը եւ այլոք: Այնտեղ ես ցանկանում եմ Օբամային առաջարկել ավելի շատ ուշադրություն դարձնել շախմատի մասսայականացմանը», - ասել է ՖԻԴԵ-ի նախագահը: Նշենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսեն - Սերգեյ Կարյակին մրցամարտը տեղի կունենա նոյեմբերի 11-30-ը, Նյու Յորքում: Հավելենք, որ Կիրսան Իլյումժինովը լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հետ եւ 2015 թվականից զրկվել է մուտքի վիզա ստանալու իրավունքից: